635.08
7.06
522.1
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տեղանքում որոնումների ժամանակ ականի պայթյունից փրկարար ուժերի վարչության հրամանատար է վիրավորվել (ՖՈՏՈ)

20:37
15 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.), հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այս պահին վիրահատվում է:

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա՛ փաստորեն արդեն երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին՝ Թալիշ-Մատաղիս հատվածում

Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ, իսկ հաջորդը՝ հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզում, երբ դարձյալ ականի վրա պայթել և վիրավորում էին ստացել ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Հանրապետական բժշկական կենտրոն են այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ ծառայողներ:–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ
21:00
03 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
10:54
03 Մայիսի 2021
Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
Արցախի նախագահը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
14:37
28 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:37
28 Ապրիլի 2021
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
14:47
27 Ապրիլի 2021
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
17:30
26 Ապրիլի 2021
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները.ՖՈՏՈ