630.68
7.05
522.09
+17
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարն ինքնակամ լքել է մարտադաշտը, ինչի պատճառով զինծառայողներ են զոհվել ու գերեվարվել, նա կալանավորվել է

13:37
18 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ի.Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հրամանատար Ի.Վահանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, և վերջինս տեղափոխվել ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ
21:00
03 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանում այսօր հայտնաբերվել է զինծառայողի ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ
10:54
03 Մայիսի 2021
Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
Արցախի նախագահը հարցաքննվել է Սահմանադրական կարգի տապալման հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում
14:37
28 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը. Արցախի ՄԻՊ.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11:37
28 Ապրիլի 2021
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
Ե՞րբ և ինչպե՞ս են անհետացել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները. ֆակտչեք`«Նովոստի–Արմենիա»–ից
14:47
27 Ապրիլի 2021
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել հակատանկային ականի վրա
17:30
26 Ապրիլի 2021
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող հրեշտակների քանդակները.ՖՈՏՈ
21:30
23 Ապրիլի 2021
Փաշինյան. Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվի հայատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Արցախի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար
11:32
22 Ապրիլի 2021
Վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ
Արցախի ՊԲ–ից հայտնում են, որ վերջին օրերին հակառակորդը սկսել է կրակել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ
13:45
17 Ապրիլի 2021
Շոյգու.ՄԱԿ–ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին
Շոյգուն հայտարարել է, որ ՄԱԿ–ը չի արձագանքել Ղարաբաղն ականազերծելու հարցում օգնելու առաջարկին