ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ով հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտարարեց, որ հեռանում է իր պաշտոնից հանրապետության գործադիր իշխանությունում հետագա աշխատանքի համար։
Նախօրեին Բեգլարյանը
հրաժարական է տվել Արցախի ՄԻՊ–ի պաշտոնից։
Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Բեգլարյանը նշել է, որ նախատեսում է այսօր ներկայացնել հրաժարականի երկրորդ դիմումը, ինչից հետո ԱԺ խոսնակը կկազմի և կհրապարակի համապատասխան արձանագրություն, և սկսած այդ պահինց նա կհամարվի ազատված օմբուդսմենի պաշտոնից:
Загружается новость ... "Лево"
«Նշեմ, որ հանրապետության նախագահի կողմից ստսացել եմ առաջարկ պաշտոն զբաղեցնել գործադիր իշխանությունում։ Երկար մտածել եմ, բարդ որոշում էր` արդյոք այս ժամանակաշրջանում պե՞տք է հեռանալ օմբուդսմենի պաշտոնից։ Սակայն հաշվի առնելով այն աշխատանքը, որը կատարելու եմ, հաշվի առնելով դրա կարևորությունը` ես կարծում եմ, որ այդ աշխատանքը համապատասխանում է իմ հնարավորություններին», – ասաց նա։
Նա չնշեց, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու գործադիր իշխանությունում։
«Երբ նախագահը տեղեկացնի, կիմանաք», – նշեց Բեգլարյանը։
Նա ընդգծեց, որ առաջին հերթին զբաղվելու է կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով, քանի որ բազմաթիվ խնդիրներ այսօր պայմանավորված են նաև բացթողումներով և սխալներով կառավարման հարցում։–0–