Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում
01.10.2023,
21:57
Արցախի նախագահը ու մի խումբ պատասխանատուներ դեռ որոշ ժամանակ կմնան Արցախում

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմեիա/. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Շտաբից տեղեկացնում են նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների հարցը, ովքեր տարբեր պատճառներով հնարավոր է, որ գտնվելիս լինեն Հանրապետության տարածքում։-0-