420.85
4.83
386.35
+20
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահը կոչով դիմել է Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային

11:36
13 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Այս մասին նշվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ։

«Անօրինական այս շրջափակումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում։ Այս շրջափակումը, որը հիմնված է հայերի դեմ ռասայական ատելության ադրբեջանական պետական քաղաքականության վրա, համընդգրկուն է. այն զրկում է 120,000 արցախցիներին սննդի, էներգիայի, առողջապահական և այլ կենսական ապրանքների ու ծառայությունների բնականոն հասանելիությունից և, հետևաբար, լուրջ, կանխամտածված և զանգվածային հարձակում է մեր հայրենակիցների կյանքի ու այլ իրավունքների նկատմամբ», – նշվում է հայտարարության մեջ։

Հարությունյանն ընդգծել է, որ հունվարի 20-ից, շրջափակման հետևանքով առաջացած սննդամթերքի լուրջ սղությունը հաղթահարելու համար, Արցախի կառավարությունը ստիպված է եղել սահմանափակել սննդի հասանելիությունը կտրոնների միջոցով՝ յուրաքանչյուր անձի համար ամսական մեկ կիլոգրամ բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն, շաքարավազ և ձեթ, որոնց շրջանակը կավելացվի առաջիկայում:

«Խիստ ձմռան պայմաններում խափանելով նաև էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը՝ Ադրբեջանը խորացրել է մարդասիրական ճգնաժամն Արցախում: Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով հանրապետության բոլոր մանկապարտեզները, տարրական և միջնակարգ դպրոցները փակվել են՝ երկրի շուրջ 20,000 երեխաներին և պատանիներին զրկելով նորմալ կրթությունից։ Կասեցվել են նաև տնտեսական բազմաթիվ ձեռնարկությունների աշխատանքները՝ հազարավոր քաղաքացիների դարձնելով գործազուրկ», – նշել է Արցախի նախագահը:

Նա ավելացրել է, որ դադարել են Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված մոտ 3,700 բնակարանների կառուցման և այլ շինարարական աշխատանքները: Դադարել են նաև պլանային վիրահատությունները՝ այդպիսով լրացուցիչ վտանգի տակ դնելով շուրջ 600 քաղաքացու առողջությունն ու կյանքը:

«Մենք երախտապարտ ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահ առաքելությանն իրենց ջանքերի համար՝ ապահովելու ճգնաժամային իրավիճակում հայտնված մոտ 90 ծանր հիվանդ մարդկանց տեղափոխումը Հայաստան, վերամիավորելու տասնյակ բաժանված ընտանիքների և Արցախ տեղափոխելու նվազագույն սննդամթերք, որը թույլ է տալիս մեզ կանխել սովամահության դեպքերը։ Իրավիճակն , այնուամենայնիվ, մնում է անտանելի՝ սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական պարագաների մեծ սղության, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանման, հազարավոր ընտանիքների բաժանման, տնտեսության փլուզման և այլ ճգնաժամային պայմաններում», – ասվում է Արցախի նախագահի հայտարարության մեջ։

Արայիկ Հարությունյանը ողջունել է բազմաթիվ երկրների գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հստակ կոչերն Ադրբեջանին՝ անհապաղ ու անվերապահ կերպով վերացնելու շրջափակումը:

«Այդ պահանջներն ու դիրքորոշումները, սակայն, քիչ ազդեցություն են ունենում Ադրբեջանի մոլեռանդ ու ատելությամբ լեցուն անզիջողականության պայմաններում: Ահա թե ինչու միջազգային հանրությունը պետք է խոսքից անցնի գործի, ինչպես նա վարվում է այլ տարածաշրջաններում՝ ցեղասպանության վաղ ահազանգող նշանների առկայության դեպքում: Մենք դիմում ենք առաջնահերթորեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես նաև՝ միջազգային հանրության բոլոր անդամներին՝ միասին կամ առանձին-առանձին արդյունավետ միջոցներ ձեռնարկել Արցախի կյանքի ճանապարհի բացման և նորանոր հանցագործությունների կանխման ուղղությամբ: Այդ համատեքստում մենք հորդորում ենք նրանց պատժամիջոցներ սահմանել Արցախի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունների բոլոր հեղինակների ու աջակիցների և Ադրբեջանի պետության դեմ՝ ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելելով նրանց մուտքը սեփական տարածքներ և սառեցնելով իրենց երկրներում գտնվող շարժական և անշարժ գույքը», – ընդգծել է Հարությունյանը:

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի էթնիկ զտման փորձը մտնում է մարդկության դեմ (erga omnes) հանցագործությունների իրավական հասկացության մեջ։ Դրա կանխումը բարոյական, իրավական և քաղաքական պարտավորություն է, որը պարտադիր է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը ստորագրած բոլոր կողմերի համար: Ուստի, միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունն է առավելագույնը կատարել նաև Արցախի ժողովրդի պաշտպանության և սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու համար:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:26
16 Մայիսի 2023
Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը մեկնաբանում է (ՎԻԴԵՈ)
Արդյո՞ք ՀՀ–ն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս. ԱԳ փոխնախարարը մեկնաբանում է. ՎԻԴԵՈ
14:51
12 Մայիսի 2023
Ադրբեջանական իշխանությունները կարող են Լաչինի անցակետով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ. Թաթոյան (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանական իշխանությունները կարող են Լաչինի անցակետով անցնող ցանկացած մեկին  ձերբակալել, կալանավորել, գողանալ։ Եվ ո՞վ կիմանա այդ մարդը որտեղ հայտնվեց, ասում է Թաթոյանը
16:44
10 Մայիսի 2023
11 օր է՝ Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխել. ԿԽՄԿ-ն կողմերի հետ քննարկումներ է անցկացնում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ապրիլի 29-ից հետո Արցախից Հայաստան բուժառու չի տեղափոխվել
14:10
04 Մայիսի 2023
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միջազգային առումով շարունակում է մնալ չլուծված, և սրա հետ պետք է հաշվի նստել․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ
16:04
03 Մայիսի 2023
ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար
Հարցուպատասխանի ժամանակ հարց է բարձրացվել, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՄԹ կառավարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքների վերացման ուղղությամբ
21:01
28 Ապրիլի 2023
Ադրբեջանցիներն Արցախում կրակ են բացել գյուղացու ուղղությամբ
Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են
23:58
27 Ապրիլի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Լաչինում
Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման կարևորությունը
22:13
26 Ապրիլի 2023
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել
12:59
26 Ապրիլի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր է քննարկել
10:51
26 Ապրիլի 2023
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ
15:03
25 Ապրիլի 2023
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
13:43
25 Ապրիլի 2023
Արցախի 4 գյուղերի բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո. պետնախարար
Արցախի Շուշիի շրջանի 4 գյուղերի բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո. պետնախարար