+6
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է Մարտակերտ–Վարդենիս ճանապարհով ադրբեջանցիների երթևեկության հարցը

10:33
23 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 9-ի հրադադարին հաջորդած օրերին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն` 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող շուրջ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական ավտոմեքենաներ՝  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

«Այդ ճանապարհը  սկսվում է  Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա  հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս  հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարից հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,-պարզաբանել է Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:07
25 Մարտի 2021
Ինչու՞ Արցախի պատերազմի ժամանակ չօգտագործվեցին ՍՈՒ–30 կործանիչները. պարզաբանում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
Ինչու՞ Արցախի պատերազմի ժամանակ չօգտագործվեցին ՍՈՒ–30 կործանիչները. պարզաբանում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
16:46
25 Մարտի 2021
Ադրբեջանցիներն ամբողջովին ավերել են հայկական եկեղեցին. BBC
Ադրբեջանցիներն ամբողջովին ավերել են հայկական եկեղեցին. BBC
16:28
25 Մարտի 2021
Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու
Արցախում ռուսերենը ստացավ պաշտոնական լեզվի կարգավիճակ
17:02
22 Մարտի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 192 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 192 զինծառայողների անունները
12:20
22 Մարտի 2021
Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ, Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը, կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի համար. հայտարարություն
ԱԳՆ–ի հայտարարությունը. Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ, Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը, կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի համար
21:30
19 Մարտի 2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 զինծառայողի աճյուն
Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել 15 զինծառայողի աճյուն
13:37
18 Մարտի 2021
Արցախի պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարն ինքնակամ լքել է մարտադաշտը, ինչի պատճառով զինծառայողներ են զոհվել ու գերեվարվել, նա կալանավորվել է
Արցախի պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատարն ինքնակամ լքել է մարտադաշտը, ինչի պատճառով զինծառայողներ են զոհվել ու գերեվարվել, նա կալանավորվել է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
16:41
17 Մարտի 2021
««Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից». թուրքագետը հայտնում է, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ՖՈՏՈ)
««Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից». թուրքագետը հայտնում  է, որ ադրբեջանցիներն ավերել են Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին. ՖՈՏՈ
13:13
15 Մարտի 2021
Դադիվանքում նոր վանահայր է նշանակվել
Դադիվանքում նոր վանահայր է նշանակվել
12:07
15 Մարտի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 96 զինծառայողների անունները
20:32
13 Մարտի 2021
ԶԼՄ–ները գրել են, որ ԱՀ նախագահը պահանջել է հայկական ԶՈւ–ին հանել Կարմիր Շուկայի ճանապարհից` ադրբեջանցիներին հանձնելու համա. ՊԲ–ն հերքում
ԶԼՄ–ները գրել են, որ ԱՀ նախագահը պահանջել է հայկական ԶՈւ–ին հանել Կարմիր Շուկայի ճանապարհից` ադրբեջանցիներին հանձնելու համա. ՊԲ–ն հերքում
23:00
12 Մարտի 2021
Արցախի նախագահ. Արցախում նոր պատերազմ սկսելու մասին խոսակցություններն անհիմն են
Արցախի նախագահն ընդգծել է, որ ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից