Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
06.06.2020,
17:27
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին այցելել էինք մեր հանրապետության ամենագործունյա հատվածներից՝ Քաշաթաղի հարավային թև, որտեղ մեկնարկել են գարու բերքահավաքի աշխատանքները, հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Նախնական արդյունքները կարծես թե գոհացուցիչ են, սակայն օրվա ամենակարևոր թեման, որը ցանկանում եմ առանձնացնել, նախընտրական խոստումներիցս հերթականը՝ նոր ասֆալտապատ մայրուղու կառուցման ծրագիրը, կյանքի կոչելն է. այն Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Մայր Հայրենիքին: Դա նոր մեկնարկ կլինի մեր հանրապետության հարավային գոտու տարածքների իրացման, տնտեսական զարգացման և հայրենադարձությանը զարկ տալու առումներով», – նշել է ԱՀ նախագահը Facebook–յան իր էջում:–0–
Загружается новость ... "Лево"