583.39
6.77
492.85
-273
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ՊԲ–ն հերքում է Շուշիի մատույցներում կրակ բացելու մասին Ադրբեջանի մեղադրանքները

13:44
14 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, հայտնում է Արցախի ՊԲ–ն: 

Загружается новость ... "Лево"

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ստեփանակերտի բնակիչները նախօրեին երեկոյան կրակոցի ձայներ են լսել Շուշիի մոտակայքում։ 

Այս կապակցությամբ պարզաբանում է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշել է, որ կապվել է լիազոր մարմինների հետ` ճշտելու համար եղելությունը։ 

«Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում: 

Միաժամանակ ստեփանակերտցիները սոցցանցերում նշում են, որ Շուշիի մոտ օդում երևացել են անօդաչուներ, իսկ կրակել են ենթադրաբար գնդացիրներից։ Նշվում է, որ այդ շրջանում է գտնվում ջրառը, որը Ստեփանակերտի մեծ մասին ապահովում է խմելու ջրով։ Տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, պետական կառույցներից արձագանքել է միայն Մարդու իրավունքների պաշտպանը։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
11 Սեպտեմբերի 2021
Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել
Արայիկ Հարությունյանն Արցախի պաշտպանության նախարար է նշանակել
15:52
11 Սեպտեմբերի 2021
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից
Միքայել Արզումանյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից
15:14
10 Սեպտեմբերի 2021
Մուրադովը պարզաբանել է` 5 տարի հետո կերկարաձգվի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում
Մուրադովը պարզաբանել է` 5 տարի հետո կերկարաձգվի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում
21:36
09 Սեպտեմբերի 2021
ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է
ԶԼՄ-ները հայտնում են Արցախի ՊԲ հրամանատարի հրաժարականի մասին, նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է
15:30
07 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, բնակելի տուն է տուժել.ՖՈՏՈ
13:24
03 Սեպտեմբերի 2021
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Արցախի նախարարներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
13:07
03 Սեպտեմբերի 2021
Արցախում բացվել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակը
Բացման արարողությանը մասնակցել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
12:08
03 Սեպտեմբերի 2021
Հայկական կողմը չի գնդակոծել Շուշիում տեղակայված դիրքերն ու կորուստներ չի կրել.ՊԲ
Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
14:07
01 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիներն ավերել են Հադրութում գտնվող Մակուն կամուրջը. ՖՈՏՈ
23:07
28 Օգոստոսի 2021
Արցախում հակառակորդի կրակի հետևանքով զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախային կրակ է բացել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ

21:00
27 Օգոստոսի 2021
Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և ինտերնետ հասանելիությունը․ՄԻՊ
Արցախի որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից
11:26
26 Օգոստոսի 2021
Սպառնում էր սպանել երեխաներին.Մարտակերտի տներից մեկը ներխուժած ադրբեջանցին ձերբակալվել է
Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցու կողմից Մարտակերտի տներից մեկը ներխուժելու դեպքից