Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է ադրբեջանական գերության մեջ սպանված հայերի սարսափելի լուսանկարները (ՖՈՏՈ)

31.10.2020, 12:47
Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է ադրբեջանական գերության մեջ սպանված հայերի սարսափելի լուսանկարները. ՖՈՏՈ
Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է ադրբեջանական գերության մեջ սպանված հայերի սարսափելի լուսանկարները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրված են 19 հայերի մարմինները, որոնցից ոմանք ձեռնաշղթաներով են, ոմանք` մերկ։

Այս մասին գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

«Ակնհայտ է, որ ձեռնաշղթաներով կապված 4 զինծառայող եղել են ռազմագերիներ նախքան իրենց սպանելը», – գրել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ անպատժելիությունն ու ներքին կուրությունը հանգեցնում են նոր հանցագործությունների և ողբերգությունների Ղարաբաղում։–0–