430.21
4.37
402.59
+2
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ` հավասարը հավասարի հետ սկզբունքով.ԱԳ նախարար

12:10
01 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է Արցախի համար: 

Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, հաղորդում է news.am–ը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է։ Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ   դնել նաև Ղարաբաղի «հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն» և «կապերի հաստատում» եզրույթները։  

«Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար։ Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նաև նշել, որ մենք չենք ճանաչում  այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ստեղծված արհեստական մի կառույց, որն օգտագործվում է արցախյան պետականության կարգավիճակը խարխլելու նպատակով։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով և քննարկել բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ հարցերը և դրանց լուծման եղանակները», – նշել է Բաբայանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:05
10 Նոյեմբերի 2023
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան
Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան
15:53
09 Նոյեմբերի 2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ կանցկացվեն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու
12:57
09 Նոյեմբերի 2023
Արցախցիներին դրամական աջակցություն կտրամադրվի․ նախարաըը նշել է, թե ովքեր չեն կարող ստանալ այդ աջակցությունը
Նախարաըը նշել է, թե արցախցիներից ովքեր չեն կարող ստանալ դրամական աջակցություն
14:03
06 Նոյեմբերի 2023
Ինչպե՞ս արցախցիները կարող են թոշակ և նպաստ ստանալ ՀՀ–ում․ նախարարությունը մանրամասնում է
Ինչպե՞ս արցախցիները կարող են թոշակ և նպաստ ստանալ ՀՀ–ում․ նախարարությունը մանրամասնում է
14:03
01 Նոյեմբերի 2023
ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Բաքվի բանտում Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մահվան մասին լուրերը (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Բաքվի բանտում Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մահվան մասին լուրերը
15:53
31 Հոկտեմբերի 2023
Աշխատանքներ են տարվում, որ արցախցիները սեպտեմբերի կենսաթոշակը և նպաստը ստանան Արրցախբանկից
Աշխատանքներ են տարվում, որ արցախցիները սեպտեմբերի կենսաթոշակը և նպաստը ստանան Արրցախբանկից
21:55
30 Հոկտեմբերի 2023
Ավելի քան 200 զոհ և 300 վիրավոր, կտտանքների 14 դեպք. ՔԿ-ն և ԱԳՆ-ն՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Ավելի քան 200 զոհ և 300 վիրավոր, կտտանքների 14 դեպք. ՔԿ-ն և ԱԳՆ-ն՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
23:01
28 Հոկտեմբերի 2023
Ես և պաշտպանության նախարարն ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան. Սամվել Շահրամանյան
Այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով, հայտարարել է Շահրամանյանը
10:00
27 Հոկտեմբերի 2023
Սեպտեմբերի 19-ից ի վեր՝ ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ մինչ այժմ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 220 աճյուն
Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է
23:02
25 Հոկտեմբերի 2023
Փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Ղարաբաղի հայության անվտանգությունը. Փաշինյան
Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նշել, որ փաստ է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել Ղարաբաղի հայության անվտանգությունը
21:15
24 Հոկտեմբերի 2023
«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը և նրանց ընտանեկան հիմնադրամը 2 մլն դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար
«Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը և նրանց ընտանեկան հիմնադրամը 2 մլն դոլար են հատկացնում Արցախից տեղահանվածներին օգնելու համար
14:14
23 Հոկտեմբերի 2023
ԼՂ նախագահը պետք է կողմնորոշվի՝ ստորագրե՞լ է ԼՂ-ն լուծարելու փաստաթուղթ, թե՞ ոչ․ Անդրրանիկ Քոչարյան
Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը