629.98
7.05
518.89
-15
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԺ-ն կոչ է անում Ռուսաստանի և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն

15:24
11 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության ԱԺ-ն կոչ է անում ՌԴ և Իրանի իշխանություններին՝ ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կենտրոն։ 

Այս մասին նշվում է Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնի Facebook–յան էջում։ 

«Ինչպես հայտնի է, Բաքվի իշխանությունները, Թուրքիայի բացահայտ հրահանգով, սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում, Թուրքիայի օժանդակությամբ, տարածաշրջան են ներթափանցել միջազգային ահաբեկիչներ և տարատեսակ ծայրահեղ խմբավորումների ներկայացուցիչներ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից և այլ տարածաշրջաններից։ Այս՝ արդեն իսկ հանրահայտ փաստը հաստատում են ոչ միայն միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և ԶԼՄ-ները, այլ նաև մի շարք պետությունների, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Սիրիայի տարբեր պաշտոնատար անձինք», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Загружается новость ... "Лево"

Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչությունը, օգտվելով Բաքվի իշխանությունների անհեռատես և կարճաժամկետ արդյունք հետապնդող քաղաքականությունից, Սիրիայում կրած խոշոր պարտությունից հետո, Թուրքիայի իշխանությունների միջոցով,փորձում է հաստատվել այս տարածաշրջանում և այն վերածել ահաբեկչական նոր կենտրոնի, ինչը ուղղակի սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև անմիջական հարակից պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը՝ ստեղծելով տարածաշրջանում անկայունության նոր գոտիներ: 

«Թուրքիայի և Բաքվի իշխանությունները, տարված Արցախը ամեն գնով ոչնչացնելու մոլուցքով, չեն էլ գիտակցում, որ ահաբեկիչներին այս տարածաշրջան բերելը, հովանավորելը, նրանց կողմից համապատասխան հենակետերի ստեղծմանն օժանդակելը և գործունեության ծավալման համար համապատասխան պայմանների ստեղծումը, եթե կարճաժամկետ կտրվածքով սպառնում են Արցախին, ապա երկարաժամկետ կտրվածքով գլոբալ սպառնալիք են և տարածաշրջանային պետություններին, և միջազգային անվտանգությանը, և հենց բուն Ադրբեջանի խաղաղ բնակչության համար», – ասվում է հաղորդագրության մեջ: 

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը, կարևորելով տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը, տարածաշրջանի պետությունների մեջ շահավետ համագործակցությունը և պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ կոչ է անում Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի իշխանություններին.

1. Դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչական խմբավորումների և նրանց ներկայացուցիչների օգտագործումն Արցախի դեմ ռազմական ագրեսիայում

2. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոորդինացիոն կենտրոն՝ այս տարածաշրջան ներթափանցած միջազգային ահաբեկիչներին, նրանց տեղաբաշխման կետերը և համապատասխան ռազմակայանները հայտնաբերելու և համատեղ չեզոքացման ծրագրեր մշակելու համար

3. Ստեղծել համատեղ Հակաահաբեկչական կոալիցիա՝ այս տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին և նրանց խմբավորումներին օպերատիվ և արդյունավետ կերպով ֆիզիկապես չեզոքացնելու համար։–0–





Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:05
21 Հունվարի 2021
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը (ՎԻԴԵՈ)
Իրականում որքա՞ն հայ է ապրել Շուշիում. փորձագետը պատասխանել է Փաշինյանի սկանդալային հայտարարությանը. ՎԻԴԵՈ
16:36
21 Հունվարի 2021
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
Պարգև արքեպիսկոպոսն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ու նշանակվել է մեկ այլ պաշտոնի
17:09
20 Հունվարի 2021
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր (ՎԻԴԵՈ)
ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների հետ. քննարկվել են ԼՂ-ում հետպատերազմական իրադրությանը, տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր. ՎԻԴԵՈ
15:31
19 Հունվարի 2021
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
Հադրութի, Ջաբրաիլի և Կուբաթլուի ուղղություններում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկի ինքնությունը պարզ է, նա քաղաքացիական անձ է
14:18
19 Հունվարի 2021
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, օկուպացրել է Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, գերեվարել 64 զինծառայողի. Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել միջազգային կառույցներին
12:38
19 Հունվարի 2021
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից (ՎԻԴԵՈ)
ՌԴ ՊՆ-ի նոր տեսանյութը` Արցախից. ՎԻԴԵՈ
19:45
18 Հունվարի 2021
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը (ՎԻԴԵՈ)
Լավրովը մեկնաբանել է Արցախը ՌԴ–ին միացնելու առաջարկը. ՎԻԴԵՈ
12:57
18 Հունվարի 2021
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է
Ջաբրայիլի և Կուբաթլուի հատվածներից հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը պարզվել է, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 աճյուն
15:28
17 Հունվարի 2021
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն (ՎԻԴԵՈ)
Արցախում թշնամին վերադարձրել է գերության մեջ հայտնված գյուղացուն. ՎԻԴԵՈ
13:48
16 Հունվարի 2021
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
Ադրբեջանական կողմը 2 հայ զինծառայողի աճյուն է փոխանցել հայկական կողմին
19:18
15 Հունվարի 2021
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր
Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
15:09
15 Հունվարի 2021
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները
Վաղաժամկետ դադարեցվել են Արցախի գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանի լիազորությունները