Արցախի ՊԲ-ն թարմ տեղեկություններ է հայտնում շփման գծում տիրող իրավիճակից

04.08.2022, 10:13
Արցախի ՊԲ-ն թարմ տեղեկություններ է հայտնում շփման գծում տիրող իրավիճակից
Արցախի ՊԲ-ն թարմ տեղեկություններ է հայտնում շփման գծում տիրող իրավիճակից
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։

«ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը' ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:-0-