Արցախցիներին գազ են խոստանում. Ադրբեջանը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգումը

16.03.2022, 15:36
Արցախցիներին գազ են խոստանում. Ադրբեջանը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգումը
Արցախցիներին գազ են խոստանում. Ադրբեջանը սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգումը
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:

«Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–