Արցախցի 15–ամյա Նարեկի աննախադեպ սխրանքը. հերոս տղան թշնամու ԱԹՍ–ի հարվածից հետո փրկել է կրտսեր եղբոր կյանքը (ՎԻԴԵՈ)

08.10.2020, 23:58
Արցախցի 15–ամյա Նարեկի աննախադեպ սխրանքը. հերոս տղան թշնամու ԱԹՍ–ի հարվածից հետո փրկել է կրտսեր եղբոր կյանքը. ՎԻԴԵՈ
Արցախցի 15–ամյա Նարեկի աննախադեպ սխրանքը. հերոս տղան թշնամու ԱԹՍ–ի հարվածից հետո փրկել է կրտսեր եղբոր կյանքը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 15-ամյա Նարեկն առաջնագծում կռվող զինվորներից իր հերոսությամբ ոչնչով չի տարբերվում:

Загружается новость ... "Лево"

Ինչպես նշվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Facebook–յա էջում, թշնամու ԱԹՍ-ը հարվածել է նրանց մեքենային, ինչից հետո ընթացքից այն գլորվել է ձորը: Տղային հաջողվել է փոքր եղբորը հանել մեքենայից, վնասվածքներով մագլցել ձորն ու առաջին պատահած մեքենայով հասնել մոտակա հիվանդանոց:

«Նարեկն ու նրա եղբայրը Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում Արցախի խաղաղ բնակչության շրջանում վիրավորված քաղաքացիներից հերթականն են: Այս օրերին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են գտնվում նրանցից մի քանիսը: Մարդիկ, ովքեր դեռ լիովին չառողջացած, արդեն մտածում են հայրենի տուն վերադառնալու մասին», – նշում են ԲԿ–ից:–0–