Միրզոյանը հրատապ է համարում Արցախում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը
01.04.2022,
14:16
ՀՀ ԱԳ նախարարը հրատապ է համարում Արցախում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավման հարցը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում:
«Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները ԼՂ-ում էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար», - ընդգծեց Միրզոյանն՝ ավելացնելով, որ դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Արցախի տարածք Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ:
Միրզոյանն այդ ներխուժումն անվանեց Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:
«Այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Արցախում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ, հումանիտար ճգնաժամը կանխելու համար», - ընդգծեց Միրզոյանը՝ գոհունակությամբ փաստելով, որ ԵԱՀԿ-ն հստակ գնահատական է տվել Արցախում իրավիճակի վերջին լարմանը:-0-
Загружается новость ... "Лево"