Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ–ն ետ է քաշել զորքերը. Պողոսյանը պարզաբանում է
05.10.2020,
17:25
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը նշում է, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ–ն ետ է քաշել զորքերը ու պարզաբանում է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։
Այս մասին հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
«Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու», – նշել է Պողոսյանը։–0–