ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը Արցախում հրադադարի վերահսկման մեխանիզմի շուտափույթ համաձայնեցման և գործարկման հույս ունի, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ։
Загружается новость ... "Лево"
«Մեր հիմնական ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել հանդիպում զինվորականների գծով և համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։ Որքանով մեզ հայտնի է, դեռևս նման աշխատանք չի տարվում։ Մենք հույս ունենք, որ նման մեխանիզմը շուտով կգործարկվի», – ասել է նա։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների մասին` Զախարովան նշել է, որ Ռուսաստանն այն համարում է հնարավոր և անհրաժեշտ։
«Առաջարկները, որոնք մշակվել են ու շարունակում են մշակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը հայտնի է` համապատասխան շրջանների աստիճանական ազատում` անվտանգության երաշխիքների պահպանման, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովման դեպքում մինչև որոշվի վերջնական կարգավիճակը», – նշել է նա։
Զախարովան անդրադարձել է նաև հակամարտող երկու կողմերից հնչող հայտարարություններին։
«Յուրաքանչյուր կողմ անում է մեծ թվով հայտարարություններ, որոնցից շատերը էմոցիոնալ են։ Դա կարելի է հասկանալ, սակայն պետք է միշտ ինքդ քեզ հարց տաս`դրանք հետապնդու՞մ են կոնկետ նպատակ։ Եվս մեկ անգամ կրկնեմ և ընդգծեմ` այսօր դա արյունահեղության, կրակի դադարեցումն է և անցումը բանակցային գործընթացին», – նշել է նա։–0–