585.28
6.45
495.58
+1
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար. Արցախի ԱԳ նախարար

22:28
07 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով և ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու և ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Բարսելոնայում գործող «Nationalia» գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, և բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի և Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, և Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում», – ընդգծել է նա։

Մայիլյանը նշել է, որ Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը:

«Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաև Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն և այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միևնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով», – հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը։
Մայիլյանը նաև ընդգծել է, որ հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը:
«Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարևանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն և՛ ընկալունակ, և՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, և Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլև տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար», – ընդգծել է նա։

Նշելով, որ հնարավոր չէ հասնել խաղաղության միակողմանիորեն` Մայիլյանը նշել է, որ Ադրբեջանը նույնպես պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես նաև վստահության միջավայրի ձևավորման, ինչը հնարավորություն կտա առաջ մղել խաղաղության գործընթացը։

«Առանց ուժի կիրառման բացառման և խաղաղ բանակցությունների վերսկսման համար կառուցողական միջավայրի ձևավորման, իրավիճակը չի բարելավվի։ Եվ որ ամենակարևորն է, Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման՝ Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ, միամտություն է որևէ շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում։ Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ օրս խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումն է, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին։ Քանի որ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի՝ Արցախի կողմից, հետևաբար տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես պետք է բանակցվի և ստորագրվի Արցախի կողմից։ Հրաժարվել այս փաստից, նշանակում է միտումնավոր կերպով մերժել խաղաղությունը», – նշել է նա` ավելացնելով, որ Ադրբեջանը և միջազգային համապատասխան կազմակերպությունները պետք է աշխատեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, նպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը և ադրբեջանական հասարակությանն իրազեկեն խաղաղության առավելությունների մասին, այլ ոչ պատերազմի։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:24
13 Նոյեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 37 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 37 զինծառայողների անունները
01:34
13 Նոյեմբերի 2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ
23:16
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ
Հրադադարի ռեժիմը նկատվում է Ղարաբաղի ամբողջ շփման գծի երկայնքով․ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ
21:40
12 Նոյեմբերի 2020
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
ՅՈւՆԵՍԿՕ-ն պետք է մասնակցի Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնմանը. Լավրով
20:32
12 Նոյեմբերի 2020
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա (ՎԻԴԵՈ)
WarGonzo-ի վերջին ռեպորտաժը Շուշիից. Պեգովը ֆիլմ կնկարահանի Արցախում պատերազմի մասին և կրկին կվերադառնա. ՎԻԴԵՈ
17:23
12 Նոյեմբերի 2020
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
Լավրովը ներկայացրել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետներն ու առաքելությունը
16:25
12 Նոյեմբերի 2020
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
ՊՆ-ն պատրաստակամ է համակողմանի աջակցություն ցուցաբերել ՌԴ խաղաղապահ զորախմբին առաքելության ընթացքում
16:06
12 Նոյեմբերի 2020
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
Թուրքիայի ոչ մի խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու. Լավրով
14:24
12 Նոյեմբերի 2020
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով. դեսպան
Ֆրանսիայի նախագահը խորհրդակցություններ կանցկացնի Հայաստանի ներկայացուցիչների հետ Արցախի մասին հայտարարության հարցով
14:00
12 Նոյեմբերի 2020
Հադրութի կանայք ակցիա են կազմակերպել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանատների առաջ
Հադրութի կանայք հայտարարել են, որ Հադրութը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, միշտ եղել է Արցախի կազմում
09:30
12 Նոյեմբերի 2020
Ռուսաստանի զինված ուժերի ուղղաթիռները ներգրավված կլինեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությանը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ուղղաթիռները վերահսկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման տարածքները
01:27
12 Նոյեմբերի 2020
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը
ՄԱԿ–ի ԱԽ–ն քննարկել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը