Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել է ավիացիա
21.10.2020,
10:08
Ադրբեջանը թիրախավորում է Արցախի խաղաղ բնակավայրերը, Մարտակերտի ուղղությամբ կիրառվել է ավիացիա, ռմբակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում:
Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է արգելված զինատեսակներ», – հայտնում են շտաբից:–0–
Загружается новость ... "Лево"