431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը տևական կրակահերթեր է արձակել Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ (ՖՈՏՈ)

21:34
25 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված, իսկ օգոստոսի 24-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։ 

«Ադրբեջանի վարքագիծը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, քանի որ դրանք անմիջական և իրական սպառնալիք են հանդիսանում Արցախի ժողովրդի կյանքի, առողջության և այլ կենսական իրավունքների, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համար», - նշել է Ստեփանյանն՝ ավելացնելով, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների պատճառով խաթարվում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը։ 

«Եվս մեկ անգամ ընդգծում եմ միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրման կարևորությունը, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին և կանխել դրանց հետագա կրկնությունը», - նշել է Ստեփանյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ
10:06
27 Նոյեմբերի 2023
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում (ՖՈՏՈ)
Արցախից բռնի տեղահանվածների լուսանկարը ներառվել է Time-ի 100 ամենահուզիչ լուսանկարների շարքում․ ՖՈՏՈ
18:15
24 Նոյեմբերի 2023
Կապահովվի ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց, հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով
16:04
24 Նոյեմբերի 2023
Հայաստանը ՄԻԵԴ–ի միջոցով Ադրբեջանից կպահանջի վերականգնել արցախցիների գույքային իրավունքները
Հայաստանը ՄԻԵԴ–ի միջոցով Ադրբեջանից կպահանջի վերականգնել արցախցիների գույքային իրավունքները
19:37
23 Նոյեմբերի 2023
Կփոխհատուցվի Արցախից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
Կփոխհատուցվի Արցախից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձը
19:37
22 Նոյեմբերի 2023
Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան. ի՞նչ է պետք անել դրա համար
Արցախցի բռնի տեղահանվածները Հայաստանում կենսաթոշակ ու նպաստ կստանան. ի՞նչ է պետք անել դրա համար
10:02
22 Նոյեմբերի 2023
ԱՄՆ-ն ավելի քան 4մլն դոլար կհատկացնի արցախցիներին աջակցելու համար
Սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի հետևանքով ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ
11:24
15 Նոյեմբերի 2023
Ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանել են խաչերը․ ՖՈՏՈ
14:10
13 Նոյեմբերի 2023
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր գրավոր նամակ է ուղարկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին
16:05
10 Նոյեմբերի 2023
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան
Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել․ փաստաբան
15:53
09 Նոյեմբերի 2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ կանցկացվեն
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու
12:57
09 Նոյեմբերի 2023
Արցախցիներին դրամական աջակցություն կտրամադրվի․ նախարաըը նշել է, թե ովքեր չեն կարող ստանալ այդ աջակցությունը
Նախարաըը նշել է, թե արցախցիներից ովքեր չեն կարող ստանալ դրամական աջակցություն