Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
21.06.2023,
10:56
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Մարտակերտի շրջանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 21-ին ժամը 04:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։
Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 21-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։–0–