Ադրբեջանը խախտել է հրադադարն Արցախում` կիրառելով հրաձգային զենք
11:27
22 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 21-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Մայիսի 22-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։–0–
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են: Աս պահին հաստատված է 10 խաղաղ բնակչի մահ, որոնցից 5-ը երեխաներ են