416.78
5.16
388.79
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել Կարկիր Շուկայի ուղղությամբ

15:25
02 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ, հաղորդում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Загружается новость ... "Лево"

Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։

Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։

Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։

«Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը», - նշել է Ստեփանյանը։

Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:40
14 Մարտի 2023
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ (ՖՈՏՈ)
Արցախից հայտնել են, թե ինչ է իրականում ՀՀ-ից տեղափոխել ԱՀ. ՖՈՏՈ
11:28
14 Մարտի 2023
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ադրբեջանի առաջարկին
10:32
14 Մարտի 2023
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
22:17
10 Մարտի 2023
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
Ադրբեջանը շուրջ 30 րոպե կրակ են բացել Արցախի հետ շփման գծում
14:23
09 Մարտի 2023
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
Փաշինյանը նշել է Արցախում Ադրբեջանի ահաբեկչական գործողության նպատակը
18:54
06 Մարտի 2023
Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ինտեգրումից հրաժարվելու դեպքում
Ադրբեջանն իր խողովակներով փոխանցել է Արցախին, որ կամ ընդունվում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:
09:53
06 Մարտի 2023
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները հարձակվում արցախյան ոստիկանական մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
15:46
05 Մարտի 2023
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր (ՖՈՏՈ)
Արցախում երեք ոստիկան է զոհվել Ադրբեջանի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով, կա վիրավոր. ՖՈՏՈ
12:12
03 Մարտի 2023
Ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ստեփանակերտից մանրամասնում են, թե ինչ հարցեր են քննարկվել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպմանը.
10:38
03 Մարտի 2023
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
Ադրբեջանի ԶՈւ–ն Արցախում հրաձգային զինատեսակներ է կիրառել
22:34
02 Մարտի 2023
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
23:32
01 Մարտի 2023
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը երկու օր շարունակ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ