626.73
6.99
533.84
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զինծառայողների ևս 106 աճյուն, ենթադրվում է, որ նրանք նախապես հուղարկավորված են եղել. ԱԻՊԾ (ՖՈՏՈ)

01:37
17 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արցախի փրկարարները ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ:

«Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն:

Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:45
05 Ապրիլի 2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը. բանաձևն ընդունվել է միաձայն
18:42
03 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն
22:30
02 Ապրիլի 2021
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
15:08
02 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
13:15
02 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
15:19
01 Ապրիլի 2021
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն, զինադադարից հետո հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1527 աճյուն
20:15
31 Մարտի 2021
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից. ԱԻՊԾ
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից
17:31
30 Մարտի 2021
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը Թուրքիային է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել
16:18
30 Մարտի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները
00:06
30 Մարտի 2021
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Արցախի ՄԻՊ–ը կապ է հաստատել վարորդի հետ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Արցախի ՄԻՊ–ը կապ է հաստատել վարորդի հետ. ՖՈՏՈ
18:16
29 Մարտի 2021
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին. ԱԻՊԾ
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ զոհված զինծառայողի մարմին
22:42
27 Մարտի 2021
Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններից հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն