Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 զինծառայողի աճյուն

19.03.2021, 21:30
Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել 15 զինծառայողի աճյուն
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 15 զինծառայողի աճյուն
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն,  հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը (նախնական տվյալներ) 1518 է:–0–