Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Արցախի գյուղերից մեկը

05.11.2024, 20:47
Գյուղն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ
Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Արցախի գյուղերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանն ամբողջությամբ ոչնչացրել է Արցախի գյուղերից մեկը։ 

Ինչպես հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը, Ադրբեջանի վանդալային գործողությունները չեն սահմանափակվում միայն հուշարձանների, գերեզմանոցների և եկեղեցի-վանքերի ոչնչացմամբ։ Ադրբեջանը թիրախավորված վերացնում է հայկական գյուղերն ու թաղամասերը։ 

«Այս անգամ ամբողջությամբ ոչնչացվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը, որն ադրբեջանական վերահսկողության տակ էր անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ», – նշվում է հիմնադրամի Facebook–յան էջում։ 

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզն ու այլ շինություններ քանդվել են։ Ընդհանուր առմամբ՝ քանդվել է ավելի քան 40 տուն և շինություն, իսկ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին մինչև 2022 թվականի հոկտեմբերն էր ամբողջությամբ ավերվել։