Ադրբեջանն Արցախում կրակ է բացել' կիրառելով ականանետ

12.07.2023, 10:04
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել' կիրառելով ականանետ
Ադրբեջանն Արցախում կրակ է բացել' կիրառելով ականանետ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին,  ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝  կիրառելով նաև   82 մմ տրամաչափի ականանետ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։          

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։-0-