Ադրբեջանն Արցախում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ
29.06.2023,
19:38
Հայկական կողմում տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։-0-
Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։-0-