Ադրբեջանն Արցախում ԱԹՍ-ներ է կիրառել. հայկական կողմը 4 զոհ ունի

28.06.2023, 09:38
Ադրբեջանն Արցախում ԱԹՍ-ներ է կիրառել. հայկական կողմը 4 զոհ ունի
Ադրբեջանն Արցախում ԱԹՍ-ներ է կիրառել. հայկական կողմը 4 զոհ ունի

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 28-ին՝ ժամը  01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, հաղորդում է Արցախի ՊԲ-ն։ 

Հայկական կողմն ունի 4 զոհ:

ՊԲ-ից նաև հայտնում են, որ ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

 Ինչպես հայտնում են գերատեսչությունից,  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին շարունակաբար տարածելով կեղծ հաղորդագրություններ այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտում են հրադադարը, և, մասնավորապես հունիսի 27-ին տարածելով իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն` հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին, տեղեկատվական հիմք ստեղծեց հերթական սադրանքի համար: -0-