Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ի հայտարարությունը

28.06.2021, 13:16
Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ն զգուշացնում է
Ադրբեջանից և Թուրքիայից զանգում են արցախցիներին. ԱՀ ԱԱԾ–ի հայտարարությունը

ԵՐԵՎԱն, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Վերջին օրերին, ԱՀ ԱԱԾ կոչից հետո, Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի Հանրապետությունների քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր, հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։ 

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում բացառապես զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել ԱՀ ԱԱԾ։ Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–