Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները. Շուշիի անհաշիվ վնասներն ու Ստեփանակերտի հրթիռակոծումը
06.11.2020,
19:58
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները. Շուշիի անհաշիվ վնասներն ու Ստեփանակերտի հրթիռակոծումը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։
Ինչպես հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։
«Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բարեբախտաբար` քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։
Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանաթուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են։–0–
Загружается новость ... "Лево"