Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված տարեց կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

31.10.2020, 01:07
Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված տարեց կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված տարեց կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

 - рис.1

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին ԿԽՄԿ-ի ջանքերով ադրբեջանական կողմից ՀՀ վերադարձված քաղաքացիական անձին որպես տուժող ճանաչելու մասին, նշանակվել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննություններ։ Ստորև` տեսանյությում, ներկայացվում է նշված անձի հարցաքննությունից մեկ հատված։

 - рис.2

«Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի և քրեագիտական վարչության ծառայողները նույն օրը մասնակցել են ռազմական գործողությունների ընթացքում 29 զոհված հայ զինծառայողների մարմինների՝ հայկական կողմին փոխանցման գործընթացին և տեղում, ՀՀ ԱՆ դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ իրականացրել զոհված զինծառայողների դիակների նախնական արտաքին զննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայտնում ենք նաև, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներից կամավոր զինվորագրված ևս մեկ խումբ մեկնել է մարտական ծառայության և միացել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի գլխավորությամբ մարտական ծառայություն իրականացնող  ծառայողներին:–0–