637.67
6.92
536.58
+22
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում. ԱԳ նախարար

13:01
23 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱն, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում, երեքշաբթի ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման ներկա մարտահրավերները հետպատերազմյան Հայաստանում խորագրով քննարկմանը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը:

«Թուրքիայի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ուժի կիրառման հետևանքները և Արցախի տարածքների մի մասի զավթումը չեն կարող համարվել հակամարտության կարգավորում: Միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը, կարող է համարվել հակամարտության վերջակետը», – ասաց Այվազյանը։

Նա նաև նշեց, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման գործընթացի վերսկսմանը, սակայն նախևառաջ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ դրա նախադրյալներն ադրբեջանական կողմից դեռևս նկատելի չեն:

Նրա խոսքով, դա է վկայում ադրբեջանական կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հումանիտար հատվածի չկատարումը, որը մասնավորապես արտահայտվում է գերիների հայրենադարձման ուղղությամբ խոչընդոտների հարուցմամբ:

««Միևնույն ժամանակ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Մինսկի խմբի համանախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, և մենք շարունակելու ենք սատարել այդ ձևաչափը։ Տարածաշրջանում մենք ակնկալում ենք տեսնել ուժեղ համանախագահություն, որը առաջին հերթին կկարողանա ապահովել իր մանդատի բովանդակությունը, մասնավորապես խաղաղ գործընթացի առաջմղումը», – ասաց Այվազյանը։

Նա ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի է ունենում թե տարածաշրջանային, թե խոշոր դերակատարների ուժերի, ազդեցությունների վերադասավորում:

«Սակայն դեռևս վաղ է ամբողջական գնահատական տալ հաստատվող իրողություններին և մարտահրավերներին: «Այդուհանդերձ կարելի է արձանագրել, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման, անվտանգության ապահովման և հումանիտար արդի հարցերի լուծման տեսանկյունից առանցքային դերակատարում է ստանձնել Ռուսաստանի Դաշնությունը: Ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի հավակնությունները տարածաշրջանային գործընթացներում», – ասաց Այվազյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, տարածաշրջանում հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը եղել է և մնում է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:08
07 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն
16:26
06 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo. ՎԻԴԵՈ
13:45
05 Ապրիլի 2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը. բանաձևն ընդունվել է միաձայն
18:42
03 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն
22:30
02 Ապրիլի 2021
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
15:08
02 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
13:15
02 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
15:19
01 Ապրիլի 2021
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն, զինադադարից հետո հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1527 աճյուն
20:15
31 Մարտի 2021
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից. ԱԻՊԾ
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից
17:31
30 Մարտի 2021
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը Թուրքիային է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել
Տեղեկություն է տարածվել, որ The Halo Trust–ը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում ականապատված տարածքների քարտեզը, քրգործը վարույթ է ընդունվել
16:18
30 Մարտի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 78 զինծառայողների անունները
00:06
30 Մարտի 2021
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Արցախի ՄԻՊ–ը կապ է հաստատել վարորդի հետ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինծառայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա. Արցախի ՄԻՊ–ը կապ է հաստատել վարորդի հետ. ՖՈՏՈ