424.69
4.85
386.64
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին

11:01
30 Մարտի 2023

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։

Նախարարությունից նաև նշում են, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։

Հիշեցնենք, որ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:01
28 Ապրիլի 2023
Ադրբեջանցիներն Արցախում կրակ են բացել գյուղացու ուղղությամբ
Ադրբեջանական բանակի թիրախում դարձյալ Արցախի խաղաղ բնակիչներն են
23:58
27 Ապրիլի 2023
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է իրավիճակը Լաչինում
Վերահաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների անշեղորեն պահպանման կարևորությունը
22:13
26 Ապրիլի 2023
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել
Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել
12:59
26 Ապրիլի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր է քննարկել
10:51
26 Ապրիլի 2023
Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը խաթարում է վստահությունը խաղաղ գործընթացի նկատմամբ. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում վերահսկիչ անցակետի տեղադրմամբ
15:03
25 Ապրիլի 2023
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները
13:43
25 Ապրիլի 2023
Արցախի 4 գյուղերի բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո. պետնախարար
Արցախի Շուշիի շրջանի 4 գյուղերի բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո. պետնախարար
12:59
25 Ապրիլի 2023
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչող բանաձև
14:30
24 Ապրիլի 2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը պահանջում է լրացուցիչ միջնորդական ջանքեր Ռուսաստանի կողմից. Կրեմլ
Կրեմլն արձագանքել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը
16:14
23 Ապրիլի 2023
Ադրբեջանը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող կամուրջը
Ադրբեջանը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող կամուրջը
00:58
23 Ապրիլի 2023
Արցախը հերքում է Բաքվի հաղորդագրությունն ական տեղադրելու մասին
Արցախը հերքում է Բաքվի հաղորդագրությունն ական տեղադրելու մասին
22:31
21 Ապրիլի 2023
Չի լինի, որ և′ խաղաղություն լինի, և′ ստատուս քվոն պահպանվի. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Ասում են՝ ինչո՞ւ չենք ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Շատ պարզ պատճառով՝ որովհետև դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը մեզ պարզ ասել է՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում