Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը.ՊԲ

12.08.2021, 16:05
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը.ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը, հաղորդում է ԱՀ ՊԲ-ն։

"Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:-0-