Ադրբեջանի ԶՈւ–ն Կարմիր շուկայի հարակից դիրքից անկանոն կրակ է բացել դեպի օդ

27.01.2022, 15:27
Ադրբեջանի ԶՈւ–ն Կարմիր շուկայի հարակից դիրքից անկանոն կրակ է բացել դեպի օդ
Ադրբեջանի ԶՈւ–ն Կարմիր շուկայի հարակից դիրքից անկանոն կրակ է բացել դեպի օդ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա  համայնքի հարակից դիրքերից հունվարի 27-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի  զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել դեպի օդ, ոչ գյուղի ուղղությամբ։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»–ը` հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:–0–