Ադրբեջանցիները ոչնչացնում են Արցախի հայկական հուշարձանները. ՀՀ ԱԳՆ–ն կադրեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
19:11
12 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Twitter–ի իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որը վկայում է Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման մասին։
«Սոցիալական ցանցերում հրապարակված ևս մեկ տեսանյութ վկայում է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայկական հուշարձանների դիտավորյալ ոչնչացման մասին. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Առաքել գյուղ (այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից)», – գրել է Նաղդալյանը։–0–