394.24
7.12
405.93
+23
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ը վերահաստատում է ԵԱՀԿ ՄԽ–ում ՌԴ–ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը. դեսպանը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները

11:34
28 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, թե պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։

Այդ մասին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում խոսել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», - ասել է դեսպանը:

Անցած ամիս էլ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդն էր «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել՝ չնայած ուկրաինական ճգնաժամին՝ Վաշինգտոնը պատրաստ է ղարաբաղյան խնդրի շուրջ շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարությունը կասկածի տակ էր դրել այս հարցում Վաշինգտոնի անկեղծությունը. - «Եռյակի աշխատանքին շատ հարցերում հասցվել է անդառնալի վնաս», - հայտարարել էր նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե Միացյալ նահանգներին ու Ֆրանսիան են ուկրաինական պատերազմից հետո խզել կապերը ռուսաստանցի համանախագահի հետ։ Ռուսական կողմի այս հայտարարությունից մեկ ամիս անց՝ երեկ, Միացյալ Նահանգների դեսպանը վերստին պնդել է՝ սպասում են Ռուսաստանի վերադարձին:

«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», - ընդգծել է Լին Թրեյսին:
Արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծել է՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

«Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել ենք այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», - նշել է ԱՄՆ դեսպանը:

Ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցում, ըստ Պետդեպարտամենտի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջարկել էր Վաշինգտոնի աջակցությունը՝ տարածաշրջանում տրանսպորտային և հաղորդակցության կապերի ապաշրջափակման հարցում։ «Ազատություն»-ը հետաքրքրվել է՝ կոնկրետ ի՞նչ աջակցություն է Վաշինգտոնը պատրաստ տրամադրել:

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ մեր քննարկումներում հարցերից մի քանիսը վերաբերում են որոշակի տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությանը, որոշ տեխնիկական գնահատականներ, որոնք նպատակաուղղված են տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը», - ասել է Թրեյսին:

Խոսելով տարածաշրջանի մասին՝ դեսպան Թրեյսին մի քանի անգամ հիշատակել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը, ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջընթացը կարող է նպաստել հայ - ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը. - «Այս հարցերից շատերը, ի վերջո, փոխկապակցված են, և երբ տեսնում ենք դրական քայլեր մեկ ուղղությամբ, դա կարող է ամրապնդել թափը՝ հասնելու տարածաշրջանում առավել լայն խաղաղության»:

Հուլիսի 26–ին խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ընդգծել էր, թե այժմ տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա։

Դրանից մի քանի օր առաջ, միաժամանակ, Իրանի հոգևոր առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը զգուշացրել էր՝ զերծ մնալ Հայաստանի հետ իր երկրի սահմանը փակելու փորձերից։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահը մեկ անգամ չէ սպառնացել, որ եթե Հայաստանը ինքնակամ չհամաձայնի «Զանգեզուրի միջանցք» բացել, Բաքուն դա կանի ուժի գործադրմամբ։ «Կա՞ նման վտանգ», - «Ազատություն»-ը հարցրել է Միացյալ Նահանգների դեսպանին, ով 44-օրյա պատերազմից հետո հատկապես հաճախ է այցելում Սյունիք։

«Սյունիքը մեծապես իր վրա է վերցրել պատերազմի բեռը և հետևանքները: Իհարկե, դա միակ վայրը չէ, որ իր վրա զգացել է պատերազմի հետևանքները, բայց իր աշխարհագրական դիրքի պատճառով Սյունիքը, անվտանգության տեսանկյունից, եղել է շատ խորը և տեղին մտահոգությունների կենտրոնում: Միաժամանակ, ելնելով իմ ուղևորություններից, ես տեսնում եմ դրական զարգացումներ, որոնք ինձ լավատեսության առիթ են տալիս Սյունիքի ապագայի վերաբերյալ», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ եթե, այդուամենայնիվ, Սյունիքի անվտանգության շուրջ մտահոգություններն իրականություն դառնան, ինչպիսի՞ն կարող է լինել Վաշինգտոնի արձագանքը, դեսպանն ասել է՝ ենթադրություններ չի ուզում անել։ Միաժամանակ ընդգծել է՝ Վաշինգտոնը հաստատակամ է շարունակել շփումները, որպեսզի խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով։

«Կարծում եմ` սա է պատճառը, որ մենք այդքան կենտրոնացած ենք դիվանագիտական ուղու վրա և պահպանում ենք ուղիղ շփումները` խրախուսելու առաջընթացը մի շարք ճակատներում՝ խաղաղ բանակցություններ, սահմանային հանձնաժողով, տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակում: Կարծում եմ, որ դա է տարածաշրջանում բոլորի անվտանգությունն ապահովելու լավագույն երաշխիքներից մեկը», - հայտարարել է դեսպան Թրեյսին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:15
28 Սեպտեմբերի 2022
Ամենամեծ վտանգը Ղարաբաղի պետական ինստիտուտների ապամոնտաժումն է. Քոչարյանն` արցախյան հարցում ռիսկերի մասին
Քոչարյանը հայտարարեց, որ Արցախի հարցում իշխանության կողմից որևէ քայլ չի արվում իրավիճակը շտկելու համար
22:55
19 Սեպտեմբերի 2022
Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)
Արայիկ Հարությունյանի խոսքով, Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. ՎԻԴԵՈ
13:17
12 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանն Արցախում մոտ 30 րոպե կրակ է բացել բնակելի տների ուղղությամբ. ՖՈՏՈ
11:54
12 Սեպտեմբերի 2022
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
ԱՄՆ–ն 2մլն դոլար է հատկացրել ղարաբաղյան հակամարտության տարածքում ականազերծում կատարելու համար
13:22
08 Սեպտեմբերի 2022
Արցախի նախագահը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը
Արայիկ Հարությունյանն ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին
10:47
08 Սեպտեմբերի 2022
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
«Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել». Թորոսյանը կոչ է արել չխորացնել թշնամանքն Ադրբեջանի հետ
16:03
07 Սեպտեմբերի 2022
Պուտին. ամենազգայուն հարցերից մեկը Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված մթնոլորտն է
Պուտինը չորեքշաբթի Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք մշտական կապի մեջ են Ղարաբաղի թեմայով
10:54
02 Սեպտեմբերի 2022
Հայաստանը շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղում անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին. Փաշինյան
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31–ամյակի առիթով
15:26
31 Օգոստոսի 2022
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
Քրեական հետապնդում չի իրականացվի Բերձորի և Աղավնոյի այն բնակիչների նկատմամբ, ովքեր հրկիզել են իրենց տները. ոստիկանությունից նշել են պատճառը
12:15
30 Օգոստոսի 2022
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ
Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում
15:06
29 Օգոստոսի 2022
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով. Արցախի ԱԽ
Որոշվել է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի հետ Արցախի կապն իրականացնել նոր երթուղով