ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ-ն հավատացած է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակով պայմանավորված՝ տարածաշրջանում պետք է տեղակայվի միջազգային առաքելություն, որը կապահովի տեղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով նման միջազգային մոնիթորինգային առաքելություն տեղակայելու մասին Հայաստանի կոչերի վերաբերյալ հարցին:
Загружается новость ... "Лево"
«Մենք իսկապես հավատացած ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն՝ ապահովելու թափանցիկություն, հավաստիք և վստահություն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և միջազգային հանրությանը, որ նրանց իրավունքները և անվտանգությունը կպաշտպանվեն՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան», - նշել է պաշտոնյան:
Միլլերը հավելել է, որ այդ թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում:
«Մենք որոշ ժամանակ է՝ նման առաքելություն տեղակայելու կոչեր ենք հնչեցնում և աշխատում ենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ դրա իրականացման ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:–0–