633.3
7.2
519.57
+20
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ–ն դրդում է Ադրբեջանին ընդունել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ. Թրամփի օգնական

20:04
25 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Միացյալ Նահանգները դրդում են Ադրբեջանի իշխանություններին Հայաստանի հետ հրադադարի ռեժիմն ընդունելու համար, որն արդեն համաձայնվել է այդ առաջարկին։

Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ–ը։

«Այս շաբաթվա վերջնամասում մենք զբաղվում ենք նրանով, որպեսզի պայմանավորվենք խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը` դեռ ոչ։ Մենք փորձում ենք հորդորել նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (ընդունել կրակի դադարեցման ռեժիմի առաջարկները)», – նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է հրադադարին, եթե Երևանը հայտարարի, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուրբաթ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Օ’Բրայենի հետ։ Ամերիկացի պաշտոնյաները նմանատիպ հանդիպումներ են անցկացրել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն հանդիպումներն անցկացվել են առանձին։

Խաղաղ կարգավորման բանակցություններ

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանում են 1992թ.–ից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` համանախագահների եռյակի` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի գլխավորությամբ։ Հոկտեմբերի 1–ին Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահները, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդներ, ընդունեցին հայտարարություն Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Նրանք ընդգծեցին, որ վճռականորեն դատապարտում են շփման գծում իրավիճակի լարվածությունը։ Պուտինը, Թրամփն ու Մակրոնը կոչ արեցին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։–0–




Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:59
09 Հունիսի 2021
ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ.Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ ՄԽ–ն պետք է կենտրոնանա ոչ թե Արցախի կարգավիճակի վրա, այլ նպաստի վստահության ամրապնդմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները միասին ապրեն անվտանգության և տնտեսական բարօրության մեջ
22:37
08 Հունիսի 2021
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն.ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն, ընդհանուր առմամբ մինչ օրս հայտնաբերվել է 1563 աճյուն
17:39
28 Մայիսի 2021
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար–ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
21:11
24 Մայիսի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 4 աճյուն, ընդհանուր թիվը 1557 է
11:21
21 Մայիսի 2021
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողները մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել Արցախի խաղաղ բնակչի և զինծառայողների ուղղությամբ.ՖՈՏՈ
17:14
17 Մայիսի 2021
Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածություններին
19:27
10 Մայիսի 2021
Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
Արցախի ԱԳ նախարարը հայտնել է, որ ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով
13:17
10 Մայիսի 2021
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
Լավրովը մեկնել է Բաքու, կքննարկի Արցախի հարցով պայմանավորվածությունները
11:45
09 Մայիսի 2021
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
Մենք դեռ կտոնենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ
19:52
07 Մայիսի 2021
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
Արցախի ջրային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ԱԳ նախարարը նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ–ին
13:47
04 Մայիսի 2021
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը (ՖՈՏՈ)
Արցախի ՄԻՊ–ը նշել է ադրբեջանցիների կողմից Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու պատճառը.ՖՈՏՈ
21:24
03 Մայիսի 2021
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիների հերթական վանդալիզմը. հանվել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները.ՖՈՏՈ