ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Միացյալ Նահանգները կողմ են Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը երկարաժամկետ հիմքով, ինչպես նաև դեմ են ցանկացած միակողմանի քայլի այդ հարցում, նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Ես բավականին ակտիվ և անմիջականորեն փոխգործակցել եմ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, վերջերս, մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այդ երկրների արտգործնախարարների հետ` փորձելով օգնել խթանել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ։
Նրա խոսքով, Վաշինգտոնը «մշակում և առաջ է մղում վստահության ամրապնդմանն ուղղված տարբեր միջոցներ»։
«Մենք դեմք ենք ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես
Ադրբեջանի կողմից, որոնք միայն լարում են իրավիճակը»,– ընդգծել է ԱՄՆ
պետքարտուղարը։–0–