ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ կանցկացվեն
09.11.2023,
15:53
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ են անցկացվելու «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով, հաղորդում է «Առաջին լրատվականը»՝ նշելով, որ այդ մասին նշված է ենթահանձնաժողովի օրակարգում:
Լումներին մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին:–0–