ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն աշխատանքից ազատվել են Արցախ մի շարք պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն այսօր աշխատանքից ազատվել են ՝
ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը
ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը
ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը
Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները:
Загружается новость ... "Лево"
Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ, համաձայն որոնց պաշտոններից ազատվել են՝
ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի առաջին տեղակալ Արկադի Սողոմոնյանը
ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Դավիթ Ավանեսյանը
ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Հայրապետյանը
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի օգնական Արտակ Առստամյանը։-0-