ԱՀ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Արցախում «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը

14.12.2020, 13:34
ԱՀ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Արցախում «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը
ԱՀ ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է Արցախում «Բայրաքթարի» հայտնվելու մասին լուրերը
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին, հաղորդում է «Արմենպրեսը»:

Загружается новость ... "Лево"

«Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»,- ասել է Սուրեն Սարումյանը:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Արցախի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարք է երևացել:–0–