3 ԱԹՍ, 60 զոհ. հակառակորդի կորուստների վերջին տվյալները (ՖՈՏՈ)

26.10.2020, 14:14
3 ԱԹՍ, 60 զոհ. հակառակորդի կորուստների վերջին տվյալները. ՖՈՏՈ
3 ԱԹՍ, 60 զոհ. հակառակորդի կորուստների վերջին տվյալները (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ վերջին տվյալներով, խոցվել է հակառակորդի ևս 3 ԱԹՍ, կա 60 զոհ։

Загружается новость ... "Лево"

Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սկզբից մինչև օրս ոչնչացվել է 600 միավոր զրահատեխնիկա, 4 «Սմերչ», «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 6 ՏՈՍ, 220 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ։ Կենդանի ուժի կորուստները կազմում են 6674 մարդ։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրում է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունն ու անցել հարձակման։–0–