582.25
6.44
493.18
+11
Եղանակը Երևանում
Հայ

2016թ.–ի գարնանը անվտա՞նգ էր Ստեփանակերտի երկինքը, թե՞ ոչ. Արայիկ Հարությունյան VS Սերժ Սարգսյան (ՎԻԴԵՈ)

20:45
02 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլյան պատերազմից անցել է արդեն չորս տարի, բայց այդ թեմայով քննարկումները չեն դադարում։ Քաղաքական տարբեր ուժեր և քաղաքական գործիչներ ուղղակի կամ անուղղակի հնչեցնում են մեղադրանքներ, որոնք դառնում են քննարկման առարկա ամիսներ շարունակ։

Հունիսի 19–ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ 2016թ.–ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր և նշեց, որ հիմա իրավիճակն ավելի լավ է։

Դրան ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 19–ին կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Արցախի օդային սահմանները պաշտպանված չլինեին, ապա ոչինչ չէր խանգարում ադրբեջանական ռազմաօդային ուժերին ռմբակոծել, այդ թվում` Ստեփանակերտը։ Նա նաև նշեց, որ Ստեփանակերտի օդ որևէ թռչող սարք մուտք չէր գործել։

Այս թեմային անդրադարձ կատարվեց նաև այսօր, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին խնդրեցին մեկնաբանել այս թեման իր նախագահության 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ։

Լրագրողները, մասնավորապես, հիշեցրեցին, որ Արցախի նախագահի նախկին մամուլի քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Ստեփանակերտի օդային տարածքում ոչնչացվել էր Ադրբեջանի ԱԹՍ։

«Բաբայանը երևի ճիշտ չի մեկնաբանել։ Բազմաթիվ թռչող անօդաչու սարքերից մեկը խոցել ենք։ 2016թ.–ի ապրիլի այդ օրերին, երբ Բաբայանը ասել է, որ Ստեփանակերտի վրա խոցել ենք թռչող անօդաչու սարք, բազմաթիվ, քանակը չգիտեմ, թռչող անօդաչու սարքերից մեկը հաջողվել է խոցել։ Ինձ թվում է` դա բավարար է, բավարարվենք դրանով, այլ մեկնաբանություններ չանենք։ Ես չեմ ուզում անդրադառնանք ինչով էր պաշտպանված, ինչ էր աշխատում, ինչ չէր աշխատում», – ասաց նա։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:49
27 Հոկտեմբերի 2020
Թրամփը հիասթափված է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով
Թրամփը հիասթափված է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով
23:40
27 Հոկտեմբերի 2020
Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Էրդողանին արցախյան մարտերում Մերձավոր Արևելքի ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ
Պուտինն իր մտահոգությունն է հայտնել Էրդողանին արցախյան մարտերում Մերձավոր Արևելքի ահաբեկիչների ավելի մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ
22:51
27 Հոկտեմբերի 2020
Հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի սահման. ՊՆ (ՎԻԴԵՈ)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել և մոտենալ հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի սահման. ՎԻԴԵՈ
21:49
27 Հոկտեմբերի 2020
Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու. Փաշինյան. ՎԻԴԵՈ
20:36
27 Հոկտեմբերի 2020
Փաշինյանը՝ Պոմպեոյին. Ադրբեջանն արհամարհում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը
Փաշինյանը՝ Պոմպեոյին. Ադրբեջանն արհամարհում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը
19:48
27 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. Մարտունու շրջանը հրթիռակոծվել է «Սմերչ»-ով և ռազմական ավիացիայով. կան վիրավորներ
Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը. Մարտունու շրջանը հրթիռակոծվել է «Սմերչ»-ով և ռազմական ավիացիայով. կան վիրավորներ

17:57
27 Հոկտեմբերի 2020
Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա
Ադրբեջանում 17 հայ ռազմագերի կա. ՔԿ
17:41
27 Հոկտեմբերի 2020
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին (ՎԻԴԵՈ)
ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել վարձկան-ահաբեկիչներին. ՎԻԴԵՈ
17:35
27 Հոկտեմբերի 2020
Վիրավոր վիճակում զինծառայողը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել 50 և ավելի վիրավորներ. Արցախում կպարգևատրվեն մի շարք զինծառայողներ
Վիրավոր վիճակում զինծառայողը հակառակորդի կրակի տակից դուրս է բերել 50 և ավելի վիրավորներ. Արցախում կպարգևատրվեն մի շարք զինծառայողներ
16:55
27 Հոկտեմբերի 2020
ՔԿ-ն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերու հարցաքննության տեսանյութը (ՎԻԴԵՈ)
ՔԿ-ն հրապարակել է ադրբեջանցի ռազմագերու հարցաքննության տեսանյութը. ՎԻԴԵՈ

16:51
27 Հոկտեմբերի 2020
Պատմությունը կրկնվում է. Հովհաննիսյանը հիշել է, թե ինչպես է Ադրբեջանը խախտել հրադադարի պայմանավորվածությունները 27 տարի առաջ և ինչպես է այն ավարտվել
Հետաքրքիր է, թե ինչպես է կրկնվում պատմությունը 27 տարի անց. Արծրուն Հովհաննիսյան
16:06
27 Հոկտեմբերի 2020
Պեսկով. ԼՂ հակամարտության մեջ ցանկացած երկրի մասնակցության համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը
Պեսկով. ԼՂ հակամարտության մեջ ցանկացած երկրի մասնակցության համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը