ԼՂՀ ՊԲ զորամասերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

13.02.2016, 11:56
Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

 ԼՂՀ ՊԲ զորամասերը ճնշել են հակառակորդի նախահարձակ ակտիվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՏ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 12-ին և լույս 13-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

Ըստ՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության՝ բացի վերոնշյալից, ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 /30 արկ/ և 82 /9 արկ/ միլիմետրանոց ականանետեր:

ՊԲ առաջապահ զորամասերի պատժիչ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է: -0-