Հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է SPIKE տիպի հակատանկային հրթիռ. ԼՂՀ ՊՆ

25.04.2016, 11:30
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ:
Հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է SPIKE տիպի հակատանկային հրթիռ. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ` օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց), հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը լռեցվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–