ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը առաջնային դեր է հատկացնում ղարաբաղյան հակամարտությանը տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր երկիրը զգալի և վճռական ջանքեր է գործադրում կողմերին` այս հակամարտությունը խաղաղ կարգավորման համար օժանդակելու գործում: Մենք շարունակելու ենք առաջնային ուշադրություն հատկացնել տարածաշրջանում մեր կողմից անցկացվող քաղաքականությանը և այդ ուղղությամբ ռուսական կուրսի ձևավորման համատեքստում», - ասել է նա:
Զախարովան նշել է, որ «սարսափելի, արյունոտ Ղարաբաղյան հակամարտությունը բազմաթիվ զոհերի և բազմաթիվ անմեղ մարդկանց տառապանքի պատճառ է դարձել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի շրջանում»:
«Ռուսաստանը միշտ համարել և շարունակում է համարել է դա մեծ ողբերգություն», - ասել է նա:-0-