530.17
7.45
476.34
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան հարցը

00:23
17 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը:

«Ես երբեք չեմ խուսափել բանակցություններից: Ընդդիմության կարևոր գործառույթներից է հուշել իշխանություններին, հայտնել այլ կարծիք: Եթե ցանկանում ես որևէ բան սովորել, ապա պետք է նաև շփվես այն մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե մեկ տեղում հավաքվում են նույն ձևի մտածող մարդիկ, ապա նրանք ոչինչ չեն սովորի միմյանցից: Պետք է լսել նաև այլ կարծիք», - ասել է նա «Երկիր մեդիային» հարցազրույցում:

Միաժամանակ նախկին նախագահը ձեռնպահ է մնաց ղարաբաղում իրավիճակը գնահատելուց՝ բացատրլով դա նրանով, որ շուտվանից չի եղել այնտեղ, և, միգուցե, պետք է հանդիպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որպեսզի առաջին ձեռից հասկանալ, թե ինչ է, այնուամեյնանիվ, կատարվում:

Մեկնավանելով Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանը չպետք է բանակցություններ վարի Արցախի անունից, և Արցախը պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացում, Քոչարյանը նշել է, որ երկրի առաջին դեմք է չի կարող մի կողմ քաշվել և ասել, որ «լվանում է ձեռքերը»:

«Կտեսնենք, որ ժամանակի ընթացքում մասնակությունը բանակցություններում կլինի, կարվեն համապատասխան հայտարարություններ, և նրանք արդեն արված են: Դա կատարվում է անփորձության պատձառով՝ նրանք ոչ լիարժեք էին իրենց պատկերացնում, թե ինչ է նշանակում հրաժարվել է բանակցային գործընթցից և հնարավոր հետևանքները», բացատրել է նա:

Մայիսի 9-ին Փաշինյանը հայտարարել է Արցախում, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի անմիջական մասնակցությանը բանակցություններում: Փաշինյանը նշել է, որ Արցախի անունից կարող են հանդես գալ միայն այդ երկրի իշխանությունները, իսկ Հայաստանի անունից՝ Հայաստանի իշխանությունները:

Այդ կապակցությամբ Քոչարյանը նշել է, որ անգամ ամենավատ բանակցություններն ավելի լավն են, քան պատերազմը՝ անվանելով դա պարզ ճշմարտություն:

«Եթե հրաժարվու ես բանակցություններից, ուրեմն պատերազմը միակ լուծումն է», - հավելել է Քոչարյանը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:46
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը Երևանում հանդիպել է Արցախի նախագահի հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետն այսօր Երևանում հանդիպել է Բակո Սահակյանի հետ։
12:07
15 Հոկտեմբերի 2019
Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման անհրաժեշտությունը
Կողմերի միջև վստահության ամրապնդման համատեքստում ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը:
11:55
15 Հոկտեմբերի 2019
Արցախի քաղաքական վերնախավը մտադիր է նոր կոալիցիա ստեղծել. հայտնի է նախագահի թեկնածուն
Արցախում գործող քաղաքական վերնախավն ի դեմս նախագահ Բակո Սահակյանի մտադիր է նոր կոալիցիա ձևավորել
17:38
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է համանախագահների տարածաշրջան այցելելու ժամկետները
Այնուհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախ:
20:41
11 Հոկտեմբերի 2019
Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
Փաշինյանն այսօր Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
20:18
11 Հոկտեմբերի 2019
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ
Դավիթ Տոնոյանն Արցախում է. նա հանդիպել է Բակո Սահակյանի հետ:
16:33
08 Հոկտեմբերի 2019
Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կմասնակցի Արցախի նախագահական ընտրություններին:
20:21
04 Հոկտեմբերի 2019
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»
Պատասխան Ալիևին. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է «Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներ մասին»:
19:48
03 Հոկտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ն անցկացրել է մարտավարական զորավարժություններ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
17:05
03 Հոկտեմբերի 2019
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Լավրովի քննադատությանը` «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարության վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
16:57
30 Սեպտեմբերի 2019
Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումները ռազմավարական զորավարժությունների շրջանակում իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ (ՎԻԴԵՈ)
ՊԲ-ի ստորաբաժանումները ծավալվել են պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը:
12:41
27 Սեպտեմբերի 2019
Մահացել է հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի ևս մեկ մասնակից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը: